Հասարակական

Երևանի կենտրոնում վարկային կազմակերպությունում հրդեհ է բռնկվել

1 րոպեի ընթերցում

Երևանի կենտրոնում վարկային կազմակերպությունում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայություն մարտի 10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 69 ա հասցեում գտնվող «Փարվանա կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 67 ա շենքին կից խորդանոցում այրվում են կենցաղային իրեր (մոտ 1,5 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:08-ին, մարվել՝ 15:13-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում