Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

«Մատյան ողբերգության»-ը կթարգմանվի գերմաներեն

«Մատյան ողբերգության»-ը կթարգմանվի գերմաներեն

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը կթարգմանվի և կհրատարակվի գերմաներեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

«Թարգմանությունն իրականացվելու է Գերմանիայի գրական կազմակերպության հետ համագործակցությամբ:  Նարեկացու «Մատյան ողբերգության» թարգմանական աշխատանքները կսկսվեն մայիս-հունիս ամիսներին, երբ թարգմանիչը՝ Վիլհելմ Բարչը կգա Հայաստան: Նա վերջնական ուսումնասիրություններ կկատարի և կսկսի աշխատանքը»,-ասաց Միլիտոնյանը: 

Գիրքն գերմաներեն լույս կտեսնի առաջին անգամ: «Վիլհելմ Բարչը մեծ սիրով է ձեռնամուխ լինում Նարեկացու ստեղծագործության թարգմանությանը: Նա արդեն հայերենից գերմաներեն ստեղծագործություններ թարգմանել է»,-նշեց Միլիտոնյանը:

Նրա խոսքով՝ Գերմանիայի գրական կազմակերպության հետ ունեն երկարամյա աշխատանքի փորձ: Կազմակերպության հետ համատեղ արդեն թարգմանվել և հրատարակվել են ժամանակակից հայ պոեզիա, արձակ ստեղծագործություններ: «Գերմանիայում և Հայաստանում համատեղ իրականացրել ենք եղեռնազոհ գրողների անթոլոգիանեի հրատարակություն: Գերմանացի մեր բարեկամների հետ աշխատանքն ամեն տարի նոր հնարավորություններ է տալիս: Իսկ նախորդ տարի առաջարկություն եղավ «Մատյան ողբերգության»-ը թարգմանել»,- եզրափակեց Միլիտոնյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am