Քաղաքականություն

Պարույր Հայրիկյանը հայտարարեց հացադուլը դադարեցնելու մասին

1 րոպեի ընթերցում

Պարույր Հայրիկյանը հայտարարեց հացադուլը դադարեցնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարել է հացադուլը դադարեցնելու մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԿԸՀ շենքի դիմաց 5 օր առաջ հացադուլ սկսած Պարույր Հայրիկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ առաջիկա մեկ-երկու ժամվա ընթացքում կդադարեցնի հացադուլը: «Ես կդադարեցնեմ հացադուլը, որովհետև սա համարում եմ առաջին փուլը, որն ավարտվեց»:

Պարույր Հայրիկյանը նաև հայտնեց, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի դեմ հայց է ներկայացնելու գլխավոր դատախազություն: Հայրիկյանին չի գոհացրել այն հանգամանքը, որ Տիգրան Մուկուչյանն իրեն չի տրամադրել սահմանադրական բարեփոխումների հանրաքվե անցկացնելու համար հանրության շրջանում ստորագրահավաք անցկացնելու ձևաթուղթը:

Հայրիկյանը ԿԸՀ-ից պահանջում էր 200 հազար քաղաքացու ստորագրություն հավաքելու և դրա հիման վրա սահմանադրական հանրաքվե նախաձեռնելու վերաբերյալ ձևաթուղթը, սակայն մերժում էր ստացել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից: Վերջինս հայտնել էր, որ քաղաքացիների ստորագրությամբ հանրաքվե անցկացնելու մասին սահմանադրական դրույթն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի ապրիլից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում