1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ջաջուռ գյուղի մոտ 50 հա խոտածածկ տարածք է այրվում

Ջաջուռ գյուղի մոտ 50 հա խոտածածկ տարածք է այրվում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջաջուռ գյուղի հարակից խոտածածկ տարածքում սեպտեմբերի 7-ին հրդեհ է բռնկվել: Այն արդեն ընդգրկել է շուրջ 50 հա տարածք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր ՎրեԺ Գաբրիելյանն ասաց, որ ամեն ինչ արվում է, որ հրդեհը մոտակա բնակավայրերին չհասնի:

«Տեղում 3 մարտական հաշվարկ է աշխատում` 33 փրկարարով,  40 զինծառայող»,-ասաց Գաբրիելյանը, հավելելով, որ սեպտեմբերի 7-ին 14 խոտածածկ տարածքներում հրդեհ է բռնկվել: Սեպտեմբերի 6-ին դրանց թիվը 28-ն էր: «Ջերմային նման բարձր ֆոնի պայմաններում մենք վերջին ժամանակներս նման քանակությամբ խոտածածկ տարածքների այրվելու վերաբերյալ ահազանգեր չէինք ստացել: Բոլոր ահազանգերին էլ ընթացք է տրվել, եւ ամեն ինչ արվել է հրդեհաշիջման աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար»,-ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]