Տարածաշրջանային

Թուրքիայի քրդամետ կուսակցության կազմակերպած «Խղճի և արդարության կարգ»-ը շարունակվելու է Վանում

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի քրդամետ կուսակցության կազմակերպած «Խղճի և արդարության կարգ»-ը շարունակվելու է Վանում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) կողմից կազմակերպված «Խղճի և արդարության կարգ» ակցիան, որը սկսվել էր Դիարբեքիրում և Ստամբուլում, շարունակվելու է Վանում:

Այս մասին, ինչպես «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

Ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել HDP-ի ձերբակալված համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշին, Ֆիգեն Յուքսեքդաղին և մյուս պատգամավորներին:

Վանում անցկացվելիք ակցիան, որը տևելու է մեկ շաբաթ, շարունակվելու է Իզմիրում:

Ստամբուլում ակցիայի վայր էր ընտրված Ստամբուլի Քադըկյոյ թաղամասում գտնվող Յողրութչու այգին:

2016 թվականի նոյեմբերից կալանքի տակ են գտնվում քրդամետ կուսակցության 11 պատգամավոր, այդ թվում և առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից: Նրանցդեմհետաքննությունէիրականացվում «զինվածահաբեկչականխմբավորմանանդամլինելու,հանցագործությունկատարելունդրդելուևահաբեկչականխմբավորմանքարոզչությունիրականացնելու»մեղադրանքներով:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում