Գերմանիայի ոստիկանությունը գնացքների բախման պատճառը համարում է դժբախտ պատահարը
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բավարիայի ոստիկանությունը ներկայում ելնում Է այն ենթադրությունից, որ փետրվարի 9-ի վաղ առավոտյան Բադ Այբլինգի մերձակայքում երկու մարդատար գնացքների բախման պատճառ Է դարձել դժբախտ պատահարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Ռոզենհայմ քաղաքի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը:
«Մենք ելնում ենք այն բանից, որ խոսքը վերաբերում Է դժբախտ պատահարին»,- ասել Է ոստիկանը: Գործակալության հարցին՝ կան արդյոք կասկածներ, որ խոսքը ահաբեկչությանն Է վերաբերվում, ոստիկանը պատասխանել Է՝ ոչ:
Նա հաստատել Է չորս զոհվածների եւ գրեթե հարյուր վիրավորների վերաբերյալ համերկրային ոստիկանության ավելի հրապարակած տեղեկատվությունը, հավելելով, որ «նրանց գրեթե կեսը ծանր վիրավորներն են»:
Twitter-ում տեղեկան ոստիկանության Էջում տեղեկատվություն Է հայտնվել չորս զհվածների, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 15 վիրավորների եւ 40 ծանր վիրավորների վերաբերյալ: Ընդհանուր առմամբ խոսքը գրեթե 100 վիրավորների մասին Է:
Լուսանկարը` REUTERS
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում