Գերմանիայի ոստիկանությունը գնացքների բախման պատճառը համարում է դժբախտ պատահարը

Armenpress 13:32, 9 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բավարիայի  ոստիկանությունը ներկայում ելնում Է այն ենթադրությունից, որ փետրվարի 9-ի վաղ առավոտյան Բադ Այբլինգի մերձակայքում երկու մարդատար գնացքների բախման պատճառ Է դարձել դժբախտ պատահարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Ռոզենհայմ քաղաքի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը:

«Մենք ելնում ենք այն բանից, որ խոսքը վերաբերում Է դժբախտ պատահարին»,- ասել Է ոստիկանը: Գործակալության հարցին՝ կան արդյոք կասկածներ, որ խոսքը ահաբեկչությանն Է վերաբերվում, ոստիկանը պատասխանել Է՝ ոչ:

Նա հաստատել Է չորս զոհվածների եւ գրեթե հարյուր վիրավորների վերաբերյալ համերկրային ոստիկանության ավելի հրապարակած տեղեկատվությունը, հավելելով, որ «նրանց գրեթե կեսը ծանր վիրավորներն են»:  

Twitter-ում տեղեկան ոստիկանության Էջում տեղեկատվություն Է հայտնվել չորս զհվածների, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 15 վիրավորների եւ 40 ծանր վիրավորների վերաբերյալ: Ընդհանուր առմամբ խոսքը գրեթե 100 վիրավորների մասին Է:

 

Լուսանկարը` REUTERS



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am