Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Վրաստանը համարձակ քայլեր կանի աբխազների ու օսերի հետ հաշտվելու համար. Կվիրիկաշվիլի

Վրաստանը համարձակ քայլեր կանի աբխազների ու օսերի հետ հաշտվելու համար. 
Կվիրիկաշվիլի

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետի թեկնածու Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել Է, որ Թբիլիսին համարձակ ու արիակամ քայլեր կանի Աբխազիայի ու Հարավային Օսիայի ժողովուրդների հետ հաշտվելու ճանապարհին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր ամենագլխավոր գերակայությունը կլինի հաշտության քաղաքականության ուղղությամբ քայլերի առավելագույն ուժեղացումը, փորձելու ենք Էլ ավելի արիակամ քայլեր անել: Ժամանակը մեր դեմ Է աշխատում, եւ մենք բոլորս պետք Է դա գիտակցենք: Ժամանակն աշխատում Է այն բանի դեմ, որ մարդիկ վերադառնան իրար մոտ, այն բանի դեմ, որ վրացիները վերադարձնեն օսերին ու աբխազներին: Ուստի մենք առավելագույնս կժջանանք համարձակ քայլեր անել: Մեկ անգամ եւս հավաստում ենք մեր այն  տրամադրվածությունը, որ ամբողջ բարիքը, որն ստեղծվել Է երկրում, հասանելի կլինի նախեւառաջ մեր օս ու աբխազ եղբայրներին»,- հայտարարել Է Կվիրիկաշվիլին՝ դեկտեմբերի 28-ին ելույթ ունենալով խորհրդարանում, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am