Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն աշխատում է ՄՔԴ-ի նկատմամբ պատժամիջոցների շուրջ օրինագծի վրա

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն աշխատում է ՄՔԴ-ի նկատմամբ 
պատժամիջոցների շուրջ օրինագծի վրա

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ շարունակվում է աշխատանքը Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) պաշտոնատար անձանց պատժամիջոցների ենթարկելու շուրջ օրինագծի վրա այն բանից հետո, երբ ՄՔԴ դատախազը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պաշտպանության նախարար Յոավ Գալանտին, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի երեք պարագլուխների ձերբակալելու հրամանի դիմում է ներկայացրել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Hill հրատարակությունը:

«Մենք աշխատում ենք այն հարցի շուրջ, թե որն է լինելու լավագույն տարբերակը: Կարծում եմ՝ դա կլինի երկկուսակցական որոշում», - ասել է Ջոնսոնը:

Լրագրողների այն հարցերին, թե արդյոք օրինագիծը կներառի կոնկրետ պատժամիջոցներ այն անձանց նկատմամբ, որոնք ներգրավված են ձերբակալման հրաման պահանջելու մեջ, Ջոնսոնն ասել է. «Դա կլինի բաղադրիչներից մեկը»:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մայիսի 21-ին Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովում լսումների ընթացքում ասել է, որ վարչակազմն ուրախ կլինի աշխատել օրենսդիրների հետ՝ ՄՔԴ-ի դեմ գործողություններ ձեռնարկելու շուրջ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննադատել է իսրայելցի պաշտոնյաների ձերբակալման հրամանի դիմում ստանալու վերաբերյալ ՄՔԴ դատախազ Քարիմ Խանի հայտարարությունը՝ նշելով, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հավասարության նշան չկա։

Նեթանյահուն նույնպես խստորեն դատապարտել է ՄՔԴ դատախազի հայտարարությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ՄՔԴ դատախազ Քարիմ Խանը դիմել է Նախաքննական պալատին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի, ինչպես նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման երեք բարձրաստիճան պաշտոնյաների՝ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի, շարժման ռազմական թևի հրամանատար Մուհամմեդ Դիաբ Իբրահիմ ալ Մասրիի և ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի  ձերբակալման հրամաններ ստանալու համար՝ նշելով, որ ողջամիտ հիմքեր կան կարծելու, որ նրանք պատասխանատվություն են կրում «պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար»:

ՄՔԴ-ի դատավորներն այժմ պետք է դիտարկեն վերոնշյալ պաշտոնյաներին ձերբակալման հրամաններ տալու հարցը, իսկ հաստատման դեպքում ՄՔԴ-ի անդամ երկրները պարտավոր են հնարավորության դեպքում ձերբակալել նրանց։

Ի դեպ, Իսրայելը և նրա դաշնակից ԱՄՆ-ն ՄՔԴ-ի անդամներ չեն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am