Տնտեսություն

Էփրիքոթ Կապիտալը սկսել է «Apricot talks խելացի ներդրողի փոդքասթ» նախագիծը

3 րոպեի ընթերցում

Էփրիքոթ Կապիտալը սկսել է «Apricot talks խելացի ներդրողի փոդքասթ» նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էփրիքոթ Կապիտալ ներդրումային ընկերությունը հայտնում է իր «Apricot talks խելացի ներդրողի փոդքասթ» ծրագրի մասին։ Առաջին էպիզոդն այժմ հասանելի է հիմնական փոդքասթ հարթակներում և YouTube-ում:

«Էփրիքոթ Կապիտալը հանձնառու է Հայաստանում զարգացնել առողջ ներդրումային մշակույթ: Իսկ այն սկսվում է հանրությանը ներդրումների, դրանց առաջարկած հնարավորությունների, ինչպես նաև ռիսկերի մասին կրթելուց»,- ասել է Էփրիքոթ Կապիտալի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը։

Խելացի ներդրումները հասանելի դարձնել բոլորի համար

Այդ կապակցությամբ ընկերությունը սկսել է Էփրիքոթ Ակադեմիա նախաձեռնությունը, որն իրենից ներկայացնում է ընկերության կայքում և այլ հարթակներում տեղեկատվական և կրթական նյութերի պարբերական հրապարակում, ինչպիսիք են Ներդրողի բառարանն ու Հարց ու Պատասխան շարքը, ներդրումների թեմայով ինտերակտիվ վարպետությունների դասերի կազմակերպումը, իսկ հիմա նաև՝ փոդքասթը։

«Apricot talks խելացի ներդրողի փոդքասթ»-ը փորձագետների հետ զրույցների շարք է, որոնք կարող են օգտակար լինել լայն հանրությանը փողերի և ներդրումների հետ կապված ավելի խելամիտ որոշումներ կայացնելու գործում։

Որտեղ լսել և դիտել

«Apricot talks խելացի ներդրողի փոդքասթ»-ը հասանելի է

«Ինչո՞ւ կատարել ներդրումներ» խորագրով առաջին էպիզոդը ներառում է անդրադարձ այնպիսի թեմաների, ինչպիսիք են

  • Ներդրումներ կատարելու հիմնական դրդապատճառներն ու գործիքները
  • Ակտիվ և պասիվ ներդրումների տարբերությունը
  • Բորսայում շրջանառվող ֆոնդերը (ETF), և ինչպես են դրանք աշխատում
  • Ինչը կարող է ազդել արժեթղթերի շուկայի վրա
  • Տեղական շուկայում վարքագծային շեղումը
  • Ինչո՞ւ են ներդրողները համարվում իռացիոնալ
  • Որո՞նք են բաժնետերերի 3 իրավունքները

Լինելով հաճախորդամետ ընկերություն՝ Էփրիքոթ Կապիտալը հնարավորություն է տալիս ունկնդիրներին մասնակցել փոդքասթի ապագա էպիզոդների պատրաստմանը՝ տեսանյութի մեկնաբանություններում կամ ընկերության սոցիալական ցանցերի էջերին նամակ գրելու միջոցով հարց կամ թեմայի առաջարկ թողնելով:

Փոդքասթը պատրաստել և արտադրել է «Բանաձև» ընկերությունը։

Էփրիքոթ Կապիտալի մասին

Էփրիքոթ Կապիտալը հայկական առաջատար ներդրումային ընկերություն է, որն առաջարկում է ներդրումային գործիքներ և արդյունավետ հարթակ ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ ներդրողների համար: Էփրիքոթի հարմար բջջային հավելվածի միջոցով հաճախորդները հնարավորություն ունեն ցածր միջնորդավճարներով օգտվել համաշխարհային ֆինանսական շուկաների ներդրումային հնարավորություններից, այդ թվում՝ ներդրումներ կատարել միջազգային հեղինակավոր ընկերությունների բաժնետոմսերում, ETF-ներում, ՀՀ պետական պարտատոմսերում և այլ գործիքներում:

Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում