Տնտեսություն

Աշնանը Հայաստանը կհյուրընկալի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» կազմակերպության հերթական միջոցառումը

1 րոպեի ընթերցում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի 100 օրվա պաշտոնավարմանը նվիրված մամուլի ասուլիսը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի 100 օրվա պաշտոնավարմանը նվիրված մամուլի ասուլիսը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայաստանում կանցկացվի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» կազմակերպության հերթական միջոցառումը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ասուլիսում հայտնեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Միջոցառումը երկրորդ անգամ է անցկացվելու ամերիկյան աշխարհամասի սահմաններից դուրս: Նախկինում ծրագիրը համատեղ հայտով հյուրընկալել են Իսրայելը և Գերմանիան: Գևորգ Պապոյանի պնդմամբ՝ Հայաստանում սպասում են բարձրաստիճան պաշտոնյաների և գործարարների՝ ամերիկյան տարբեր երկրներից: «Քննարկվելու են տնտեսական զարգացման, նորարարության, ձեռնարկատիրության ոլորտներում լավագույն փորձը, ինչպես նաև համագործակցությունը կրթության ոլորտում և գործարար կապերի զարգացման հնարավորությունները»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ այս ընթացքում լայնածավալ աշխատանք է իրականացվել իր ղեկավարած գերատեսչության և ԱՄՆ-ի առևտրի դեպարտամենտի միջև: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում