Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Իռլանդիան և Իսպանիան Նորվեգիայի հետ միասին ճանաչում են Պաղեստին պետությունը

Իռլանդիան և Իսպանիան Նորվեգիայի հետ միասին ճանաչում են Պաղեստին 
պետությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսը հայտարարել է, որ իր երկիրը պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է իռլանդական RTE ազգային հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը։

«Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան հայտարարում են, որ մենք ճանաչում ենք Պաղեստին պետությունը։ Մեզնից յուրաքանչյուրն այժմ անհրաժեշտ  քայլերը կձեռնարկի իր երկրում՝ այդ որոշման՝ ուժի մեջ մտնելու համար», - նշել է Հարիսը։

Նա վստահություն է հայտնել, որ առաջիկա շաբաթներին այլ երկրները նույնպես կհետևեն Իռլանդիային, Իսպանիային և Նորվեգիային։

Իսրայելը նախազգուշացրել էր, որ Պաղեստինի ճանաչումը «կհրահրի ծայրահեղականություն և անկայունություն»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Պաղեստինը որպես պետություն ճանաչելու մասին Նորվեգիայի կառավարությունը հայտարարություն է տարածել՝ դա անվանելով կողմերի միջև հակամարտությանը քաղաքական լուծում առաջարկող միակ այլընտրանքը։

1988 թվականից ի վեր ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից 146-ը ճանաչել է Պաղեստին պետությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am