Տնտեսություն

Սպանդանոցներում խախտումների հայտնաբերման դեպքում դրանց գործունեությունը կկասեցվի

1 րոպեի ընթերցում

Սպանդանոցներում խախտումների հայտնաբերման դեպքում դրանց գործունեությունը կկասեցվի

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար քննարկման ներկայացված օրինագծով նախատեսվում է սպանդանոցային գործունեության կասեցում՝ վերահսկողության արդյունքում խախտումներ հայտնաբերելիս։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԺ մայիսի 22-ի նիստում «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի լրամշակված տարբերակները ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է սպանդանոցային գործունեությունը կանոնակարգելու հանգամանքով։

Մասնավորապես՝ «Անասնաբուժության մասին օրենք»-ում կատարված փոփոխություններով և լրացումներով նախատեսվում է սպանդանոցային վերահսկողության արդյունքում խախտումներ հայտնաբերելիս կասեցնել տնտեսվարողների գործունեությունը։ Բացի այդ, սահմանվել են նաև սպանդանոցների գործունեության կասեցման հիմքերը։ Ըստ այդմ՝ սպանդանոցի գործունեությունը կկասեցվի մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը, եթե դրանք ստուգման ընթացքում չեն վերացվում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում