Քաղաքականություն

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում Արփինե Հովհաննիսյանին կփոխարինի Սամվել Ֆարմանյանը

1 րոպեի ընթերցում

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում  Արփինե Հովհաննիսյանին կփոխարինի Սամվել Ֆարմանյանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայասատնյան պատվիրակության կազմում Արփինե Հովհաննիսյանին կփոխարինի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ֆարմանյանը հաստատեց լուրը՝ ընդգծելով, որ իրեն ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկելու առաջարկ արել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, որն ինքը սիրով ընդունել է:

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում: Արփինե Հովհաննիսյանը նաև ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ էր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում