Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Երևանի «Բանանց»-ը հրաժարվել է դարպասապահից

Երևանի «Բանանց»-ը հրաժարվել է դարպասապահից

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բանանց» ֆուտբոլային ակումբը և թիմի դարպասապահ Պապին Թևոսյանը փոխադարձ համաձայնությամբ խզել են միմյանց հետ կնքած պայմանագիրը: Պապին Թևոսյանը 2013-ի օգոստոսից հանդիսանում էր «Բանանցի» ֆուտբոլիստ: Բարձրագույն խմբում նա «Բանանցի» կազմում մեկ հանդիպում է անցկացրել:

«Բանանց» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Պապին Թևոսյանին համատեղ աշխատանքի համար և հաջողություններ է մաղթում հետագա կարիերայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է «Բանանց»-ի մամուլի ծառայությունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am