«Վանաձոր» ՔԿՀ-ում կայացել է Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված մշակութային միջոցառում՝
1 րոպեի ընթերցում
![«Վանաձոր» ՔԿՀ-ում կայացել է Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված մշակութային միջոցառում՝](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/05/1137720.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատազրկված անձանց վերասոցիալականացմանը նպաստող ծրագրերի շրջանակներում ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսուցիչ Ռոբերտ Եղիյանի համագործակցությամբ մայիսի 22-ին աշխարհահռչակ շանսոնիե, երգիչ, երգահան, կինոդերասան, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի 100-ամյակի առթիվ իրականացվել է մշակութային միջոցառում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից, միջոցառման ընթացքում ցուցադրվել է Շառլ Ազնավուրի մասին ֆիլմ, հնչել են նրա հանրաճանաչ երգերից։ Ռոբերտ Եղիյանը պատմել է նաև Շառլ Ազնավուրի կյանքի, ստեղծագործական մեծ ուղու, կատարած աշխատանքների և ազգանվեր գործունեության մասին: