Միջազգային

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի առողջական վիճակը մահափորձից հետո գնահատվում է կայուն

1 րոպեի ընթերցում

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի առողջական վիճակը մահափորձից հետո գնահատվում է կայուն

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի առողջական վիճակը մահափորձից հետո գնահատվում է ծանր, բայց կայուն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով է «ՌԻԱ Նովոստին», այս մասին մայիսի 22-ին հայտնել են հիվանդանոցից, որտեղ հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է վարչապետը:

«Հիվանդի վիճակը ծանր է, բայց կայուն»,- ասվում է հիվանդանոցի հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ մայիսի 21-ին հիվանդանոցից տեղեկացրել էին, որ նրա վիճակը բարելավվում է, վարչապետը գիտակից է: Ավելի վաղ հիվանդանոցում նրան այցելել էր Սլովակիայի նորընտիր նախագահ Պետեր Պելեգրինին, ում հետ վարչապետը կարճ զրույց է ունեցել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում