Հասարակական

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում ընթանում են քննարկումներ Երևանի քաղաքապետի մասնակցությամբ

1 րոպեի ընթերցում

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում ընթանում են քննարկումներ Երևանի քաղաքապետի մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մասնակցությամբ ընթանում են քննարկումներ` հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներում ստեղծված իրավիճակին հնարավորինս արագ լուծում տալու նպատակով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում, այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը` նշելով, որ հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներից անհիմն դուրս եկած և իրենց աշխատանքային պարտականությունները չկատարած վարորդները կենթարկվեն պատասխանատվության:

«Վարորդները «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հետ ունեցել են աշխատանքային պայմանագիր: Ըստ պայմանագրի՝ «Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսների վարորդները ստանում են 450 հազար դրամ աշխատավարձ, իսկ MAN-ի վարորդները՝ 550 հազար դրամ: Նշված աշխատավարձը վարորդները ստանում են ամսվա մեջ 14 օր աշխատելու դիմաց: Իսկ աշխատանքային պայմանագիրը խախտելու համար կենթարկվեն համապատասխան պատժի»,- նշեց խոսնակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում