Քաղաքականություն

Կասկած չունեմ, որ սահմանազատման գործընթացը իրավականորեն հիմնավորված է․ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Կասկած չունեմ, որ սահմանազատման գործընթացը իրավականորեն հիմնավորված է․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող սահմանազատման գործընթացի վերաբերյալ որոշում կայացնելուց առաջ Հայաստանի Հանրապետության կառավարությունում անվտանգության խորհրդի և այլ ձևաչափերով տեղի են ունեցել տասնյակ քննարկումներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ որոշում կայացնելուց առաջ Հայաստանի Հանրապետության կառավարությունում անվտանգության խորհրդի և ավելի ընդարձակ ձևաչափով տեղի են ունեցել տասնյակ քննարկումներ։ Ըստ էության, մեր այդ որոշումները, մոտեցումներն անցել են իրավական փորձաքննություն, թե ինչքանով են մեր արձանագրած որոշումները դե-յուրե հիմնավորված։ Եվ ես որևէ կասկած չունեմ այս որոշումների իրավականորեն հիմնավորված լինելու մեջ, որովհետև դրանց իրավական լինելը արձանագրվել է մեր համապատասխան պետական ինստիտուտներով, և այստեղ որևէ կասկած պարզապես չի կարող լինել»,-ասաց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում