Հասարակական

Վարչապետը խնդիր է տեսնում Հայ առաքելական եկեղեցու ֆինանսական հոսքերի հետ կապված

2 րոպեի ընթերցում

Վարչապետը խնդիր է տեսնում Հայ առաքելական եկեղեցու ֆինանսական հոսքերի հետ կապված

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը Հայ առաքելական եկեղեցուն պաշտոնապես առաջարկել է հարկային համակարգ ներդնել, և հավաքագրված ամբողջ գումարը վերադարձնել եկեղեցուն, սակայն Հայ առաքելական եկեղեցին մերժել է այդ առաջարկը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցու հարկման թեմային:

«Մենք ասել ենք, որ ուզում ենք, որ ստվերի տեղ ընդհանուր դրամաշրջանառության մեջ չթողնենք։ Մենք հասկանում ենք, որ Հայ առաքելական եկեղեցին ունի առանձնահատկություններ և պաշտոնապես առաջարկել ենք, որ հարկային համակարգը ներդնենք և հավաքագրված ամբողջ գումարը վերադարձնենք Հայ առաքելական եկեղեցուն և այս առաջարկը պաշտոնապես եղել է, և ինձ համար զարմանալի է, թե ինչու է մերժվել»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ կառավարությունը պարզապես թափանցիկություն է ուզում։

«Հայ առաքելական եկեղեցու գործունեության արդյունքում ինչքան կհավաքվի, մենք լրիվությամբ կվերադարձնենք: Բայց երբ վերլուծում ենք, թե ինչը կարող է պատճառ լինել մերժման՝ թափանցիկության խնդիրը, որովհետև ըստ ամենայնի ֆինանսական հոսքերի հետ կան խնդիրներ, հակառակ դեպքում թող մեկը բացատրի, թե ինչո՞ւ պիտի այս առաջարկը մերժվի»,- եզրափակեց վարչապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում