Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Քաղաքային քանդակ» ցուցահանդեսին ներկայացվեցին Երևանում տեղադրման առաջարկվող 50-ից ավելի ստեղծագործություններ

«Քաղաքային քանդակ» ցուցահանդեսին ներկայացվեցին Երևանում տեղադրման առաջարկվող 
50-ից ավելի ստեղծագործություններ

ԵՐԵՎԱՆ, 23  ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քանդակագործները ներկայացրեցին 50-ից ավելի ստեղծագործություններ «Քաղաքային քանդակ» թեմատիկ ցուցահանդեսին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մոտ 26 քանդակագործներ ցուցահանդեսին ներկայացրել են կամերային չափսերի քանդակներ ու դրանց տեղադրման առաջարկներով ֆոտոմոնտաժված լուսանկարներ:

«Կարևորը երազանք ունենալն է և քայլեր կատարել դրա իրականացման համար: Եթե քայլ չես կատարել դեպի քո երազանքի իրականացումը, ինչպես պետք է իմանաս՝ կկարողանա՞ր այն իրականացվել, թե՝ ոչ: Իսկ այս ցուցահանդեսով հույս է առաջանում, որ հնարավոր կլինի հասնել թե իմ երազանքին, թե իմ գործընկեր այլ քանակագործների՝ ի նպաստ քաղաքի», - նշեց ցուցահանդեսի կազմակերպիչ, քանդակագործ Նունե Թումանյանը, ով ներկայացրել է «Երազանքի ծառը» քանդակը:

Քանակագործ Էդուարդ Շախիկյանը ցուցահանեսին ներկայացրել է «Թատրոն» քանդակը՝ Դրամատիկական թատրոնի դիմաց տեղադրելու ցանկությամբ: «Ինչպես ասում են, որ թատրոնը սկսվում է կախիչից, այնպես էլ իմ քանդակի հիմքում կախիչն է, որից կախված են հագուստն ու դիմակները: Ընդանուր առմամբ, նման ցուցահանդեսների երևույթը շատ կարևոր է միայն մեկ պայմանի դեպքում՝ երբ գովասանագրի փոխարեն ներկայացված աշխատանքներից ընտրվի քաղաքում  կանգնեցվող աշխատանք», - նշեց Էուարդ Շախիկյանը:

«Մենք ամեն ինչ անում ենք՝ սկսած գովազդից մինչև կանաչ խոտածածկեր, որպեսզի քաղաքը հարմար և հարազատ լինի բնակիչների համար: Եվ այստեղ քանդակը շատ մեծ դեր ունի: Սպասված եմ համարում այս երևույթը, քանի որ մեր քանդակագործների առաջարկներով մենք կզգանք այս աշխատանքների մասշտաբը, որպեսզի իրենք հետագայում իրենց տեղը կարողանան գտնել», - ընդգծեց Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը:

Նա նկատեց, որ ներկայացված աշխատանքները հնարավորություն ունեն քաղաքում իրենց իրական չափսերով կանգնեցվել բարեգործների հովանավորությամբ, ինչպես նաև քաղաքապետարանի նախաձեռնությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]