Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Թայֆունի պատճառով Ճապոնիայում 350 հազար մարդ կտարահանեն

Թայֆունի պատճառով Ճապոնիայում 350 հազար մարդ կտարահանեն

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի իշխանություններն առնվազն 350 հազար մարդու տարահանում են հայտարարել երկրի հարավային ափից, որտեղ մոլեգել Է «Նանգկա» թայֆունը, որը մի քանի սողանքներ Է առաջացրել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հուլիսի 16-ի երեկոյան, երբ թայֆունը հասել Է Սիկոկու կղզի՝ հետը բերելով տեղատարափ անձրեւներ, քամու արագությունը հասել Է ժամում 185 կիլոմետրի:     

Կիոդո լրատվական գործակալությունը հաղորդել Է առնվազն երկու զոհվածների մասին, իսկ Ճապոնիայի Էն Էյչ քեյ հեռուստաալիքը՝ 31 վիրավորների մասին:

Հուլիսի 17-ի առավոտյան «Նանգկան» կորցրել Է ուժը եւ վերաորակավորել որպես արեւադարձային փոթորիկ, սակայն տեղական իշխանությունները նախազգուշացնում են, որ առաջիկա ժամերին քամու արագությունը վտանգավոր կմնա, հաղորդել Է BBC-ն:

Լուսանկարը`AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am