Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Երևանում ավարտվել է հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի տասներորդ նիստը

Երևանում ավարտվել է հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 
տասներորդ նիստը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրի քաղաքում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի ռազմական ավաններում գտնվող բնակելի ֆոնդի օգտագործման հարցը քննարկվել է Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների ու անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի տասներորդ նիստի ժամանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստը տեղի է ունեցել Երևանում հունիսի 23-25-ը ընկած ժամանակահատվածում:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին 2012թ. հոկտեմբերի 3-ի Արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին 2014թ. մայիսի 23-ի թիվ 1 Արձանագրության կատարման գործընթացը, ինչպես նաև Գյումրի քաղաքում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի ռազմական ավաններում գտնվող բնակելի ֆոնդի օգտագործման հարցը:

Մասնակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկին համապատասխան Ռուսաստանի Դաշնությանը ռազմական ավանների օգտագործման իրավունքի գրանցումը հավաստող վկայականների տրամադրման հարցը:

Հանձնաժողովի անդամներն այցելել են Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետեր և ուսումնասիրել համապատասխան հողատարածքներն ու շինություններն ու դրանց հետ կապված փաստաթղթերը: Աշխատանքների արդյունքների վերաբերյալ ստորագրվել է համապատասխան արձանագրություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am