Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Հնդկաստանում Բուդդայի մասին թողարկված պողպատյա գիրքը երկու տոննա Է կշռում

Հնդկաստանում Բուդդայի մասին թողարկված պողպատյա գիրքը երկու տոննա Է կշռում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Ագրա քաղաքում ներկայացրել են Բուդդայի կյանքի մասին պատմող պողպատյա գիրք, որը պատկանում Է երկրի Սահմանադրության հեղինակներից մեկի՝ Բհիմրաո Ամբեդկարի գրչին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Times of India հրատարակությունը:   

Գրքի քաշը, որը հավակնում Է աշխարհի ամենածանր գրքի կոչմանը, կազմում Է մոտավորապես 2 տոննա, իսկ նրա թրծված պողպատից պատրաստված 24 թերթերի վրա փորագրված Է Ամբեդկարի «Բուդդան եւ նրա դհամման» (ուսմունքը) 400-Էջանոց ստեղծագործության տեքստը: Գրքի Էջերից յուրաքանչյուրը, որն անգլերենից թարգմանված Է հինդի լեզվի, կշռում Է շուրջ 100 կիլոգրամ, դրա բարձրությունը կազմում Է ավելի քան 2,5 մետր, լայնությունը՝ ավելի քան 1,4 մետր, իսկ յուրաքանչյուր Էջի հաստությունը շուրջ 5 սանտիմետր Է:     

Գրքի շնորհանդեսին, որը նվիրված Էր 1956 թվականին Ագրա Ամբեդկարի այցի հերթական տարեդարձին, ավելի քան 35 հազար մարդ Էր ժամանել Հնդկաստանի բոլոր շրջաններից:

«Այժմ Ագրան, բացի Թաջ Մահալից, Էլի բան ունի ցուցադրելու աշխարհին»,-ասել Է Dhamma Bhoomi Foundation բուդդայական կազմակերպության ներկայացուցիչ Բհանտե Կարունաշիլ Ռահուլը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am