Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Դպրոցական դասագրքերը որակյալ են, բայց բարդ.Աշոտյան

Դպրոցական դասագրքերը որակյալ են, բայց բարդ.Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հանրակրթական դպրոցների դասագրքերը որակյալ են, սակայն բարդ: Այս մասին լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 20-ին նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարի խոսքով՝ նոր դասագրքերը դպրոց մտնում են բացառապես փորձարկումից հետո:

«Սա կտրուկ նվազեցնում է այն դժգոհությունները, որոնք առաջանում են դասագրքերի բովանդակության հետ կապված: Պետք է խոստովանեմ, որ Հայաստանում դասագրքերը բավականին որակյալ են դարձել, միաժամանակ՝ բավականին բարդ են: Մենք լուծել ենք դասագրքերի որակի խնդիրը, բայց չենք լուծել դասագքրերի դյուրամարսության, մատչելիության խնդիրը տվյալ տարիքի երեխայի ֆիզիոլոգիական, հոգեբանական առանձնահատկություններից ելնելով: Եվ սա, ցավոք, խնդիր է, որը պահանջում է խիզախ լուծումներ: Լուծումներ, որոնց համատեքստում պետք է դրված լինի հետևյալ մոտեցումը՝ եթե չենք կարողանում ինքներս գրել այնպիսի դասագիրք, որը լինի ոչ միայն գիտական, բովանդակային, այլև հոգեբանական և մանկավարժական ձեռնարկ, ապա պետք է փորձել այդ դասագրքերը գոնե որոշակի ժամանակով ներմուծել լավագույն կրթական փորձ ունեցող երկրներից»,- «Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ նշեց Արմեն Աշոտյանը:  

Նախարարի խոսքով՝ սա, իհարկե, ռիսկեր պարունակող քայլ է: «Մենք այս ճանապարհով շատ դանդաղ ենք գնում: Միաժամանակ հասկանում ենք, որ պետք է օգտվենք հայաֆիկացված, տեղայնացված, բայց այնուհանդերձ, միջազգային ասպարեզում իրենց որակն ապացուցած դասագրքերից»,-հավելեց Աշոտյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am