Միջազգային

Իսպանիան և Իռլանդիան Պաղեստինը որպես պետություն կճանաչեն մայիսի 28-ին

1 րոպեի ընթերցում

Իսպանիան  և Իռլանդիան Պաղեստինը որպես պետություն կճանաչեն մայիսի 28-ին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիան և Իռլանդիան Նորվեգիայից հետո մայիսի 28-ին պաշտոնապես կճանաչեն Պաղեստին պետությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Euronews-ը, այս մասին հայտարարել են երկու երկրների վարչապետները:

Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսը հայտարարել է, որ Իսպանիայի և Նորվեգիայի հետ համաձայնեցված այս քայլը պատմական է Իռլանդիայի և Պաղեստինի համար: Նրա խոսքով ՝ այն ուղղված է օգնելու իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը:

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը մայիսի 22-ին խորհրդարանում հայտարարել է, որ իր երկիրը մայիսի 28-ին կճանաչի Պաղեստինը որպես պետություն։

Ըստ աղբյուրի՝ Սանչեսը մի քանի ամիս շրջագայել է եվրոպական և մերձավորարևելյան երկրներում՝ աջակցելու Պաղեստինի ճանաչմանը, ինչպես նաև Գազայում հնարավոր զինադադարին:

Ավելի վաղ Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենին տեղեկացրել է Պաղեստինը ճանաչելու իր կառավարության մտադրության մասին:

Ինչպես ավելի վաղտեղեկացրել էր«Արմենպրես»-ը, Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսը հայտարարել է, որ Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչում են Պաղեստին պետությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում