Տարեցների միջազգային օրվա առթիվ անակնկալ մատուցեց Գյումրու քաղաքապետարանը
ԳՅՈՒՄՐԻ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարեցների միջազգային օրվա առթիվ հոկտեմբերի 1-ին անակնկալ մատուցեց Գյումրու քաղաքապետարանը: Քաղաքապետարանի աշխատակիցները տարեցների միջազգային օրը շնորհավորելու նպատակով այցելեցին մեկ դարը բոլորած 2 տարեցի:
Ի դեպ, մեկ օր առաջ Գյումրու ավագանու հերթական նիստի ժամանակ ավագանու անդամները հաստատեցին համայնքի բյուջեից վերջիններիս՝ 1911 թվականին ծնված Վարազդատ Մանուկյանին և 1914 թվակաին ծնված Կորյուն Վարձելյանին դրամական աջակցություն ցուցաբերելու մասին առաջարկը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` քաղաքապետի և ավագանու անդամների անունից պապիկներին շնորհավորեց և առողջություն մաղթեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտուշ Մկրտչյանը:
Տարեցների միջազգային օր իր պաշտոնական ձևակերպումը ստացել է 1990 թվականի դեկտեմբերի 14-ին՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից, իսկ արդեն 1991 թվականի հոկտեմբերի 1-ից ամբողջ աշխարհում հոկտեմբերի մեկը նշվում է որպես «Տարեցների միջազգային օր»:
Արմենուհի Մխոյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում