Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

AICA-ն ներդրում է կատարել հայկական Optimyzee-ում

AICA-ն ներդրում է կատարել հայկական Optimyzee-ում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը (AICA) հայտարարել է հայկական Optimyzee ստարտափում ներդրում կատարելու մասին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Optimyzee-ը թույլ է տալիս ձեռնարկություններին ստեղծել և գործարկել Google-ի որոնողական ծախսարդյունավետ արշավներ զրոյից: Օգտագործելով ավելի քան 10 հազար գովազդային արշավից ստացված տվյալները և 10 միլիոն դոլարը գերազանցող գումարային գովազդի բյուջեն` Optimyzee-ն առաջարկում է արհեստական բանականության ինտեգրումով  գովազդային գործընթացը պարզեցնել և օպտիմալացնել: 

Ներկայում ավելի քան 600 ընկերություն և ստարտափ օգտագործում են Optimyzee-ի մշակումը՝ կատարելով Google Ads-ի ծախսերի զգալի խնայողություն: 

Նախկինում ստարտափը ներդրում է ստացել նաև Triple S Ventures-ից։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am