Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի

Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 127-ի, 141 մարդ համարվում է անհետ կորած: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն` հղում անելով երկրի իշխանություններին: 

Նահանգի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտնել է, որ 756 տուժած հոսպիտալացվել է, իսկ որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են առանց ընդհատումների: 

Նշվում է, որ ջրհեղեղներից տուժել է մոտ 2 միլիոն մարդ, 71 հազար 409 մարդ ժամանակավորապես ապաստան է գտել դպրոցներում, մարզադահլիճներում և եկեղեցիներում: 

Զինվորականների և ոստիկանության աջակցությամբ իրականացվող արտակարգ օգնության ջանքերի մասին տարածված տեղեկատվությունը վկայում է, որ աղետի շրջաններից փրկվել է 70 հազար 863 մարդ և 9984 կենդանի:

Նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի կառավարությունը հայտարարել է Ռիո Գրանդե դու Սուլի վերակառուցման համար 9,8 միլիարդ դոլարի օգնության փաթեթի հատկացման մասին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am