Երևանում՝ 11:07,   4 Հունիս 2024

Ալմաթիում կշարունակվի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունը

Ալմաթիում կշարունակվի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների 
բանակցությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի Ջեյհուն Բայրամովի խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները մայիսի 11-ին կշարունակվեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունից։

«Այսօր շարունակվում են բանակցությունները ադրբեջանական և հայկական կողմերի միջև»,-նշել են Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում:

Ալմաթիում մայիսի 10-ին մեկնարկել էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am