Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Իսրայելը Ռաֆահի որոշ շրջանների բնակիչներին խորհուրդ է տվել լքել քաղաքը

Իսրայելը Ռաֆահի որոշ շրջանների բնակիչներին խորհուրդ է տվել լքել քաղաքը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի զինվորականները խորհուրդ են տվել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի ևս մի քանի շրջանների բնակիչներին լքել այն՝ ռազմական գործողության ընդլայնման պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրությունը։ 

Զինվորականները կոչ են արել քաղաքացիներին տեղափոխվել Խան Յունիսի Ալ-Մավասիի ընդլայնված մարդասիրական գոտի: 

Դեռևս մայիսի 6-ին իսրայելական բանակը հայտնել էր, որ սկսել է նախապատրաստվել Ռաֆահի արևելյան շրջանների բնակչության տարհանմանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am