Երևանում՝ 11:07,   4 Հունիս 2024

ԵՄ-ն համաձայնեցրել է Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների նախագիծը

ԵՄ-ն համաձայնեցրել է Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների 
նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիության 27 երկրի դեսպաններ համաձայնեցրել են գաղտնի նախագիծ, որը նկարագրում է Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է գերմանական Welt թերթը՝ վկայակոչելով փաստաթուղթը:

Հրապարակված տեքստի համաձայն՝ Եվրամիությունը պարտավորվում է մեկ օրում Ուկրաինային խորհրդատվություն տրամադրել պետության դեմ ագրեսիայի դեպքում, ԵՄ զինվորականների անմիջական մասնակցությունը հակամարտությանը բացառվում է:

Փաստաթուղթը նախատեսում է, որ Ուկրաինային օգնության չափը 2024 թվականին կհասնի 5 միլիարդ եվրոյի, ապագայում այն կարող է ընդլայնվել՝ կախված ուկրաինական բանակի կարիքներից և Եվրամիության երկրների հնարավորություններից:

Բացի այդ, գրում է Welt-ը, Բրյուսելը խոստանում է սպառազինության մատակարարում, զինվորների ուսուցում, օգնություն ցուցաբերել Ուկրաինայի անվտանգության ոլորտի բարեփոխմանը և հիբրիդային սպառնալիքներին հակազդելուն:

Թերթը մանրամասնում է, որ այս պահին Բրյուսելը քննարկում է Կիևի հետ 11-էջանոց պայմանագրի պայմանները, երաշխիքները նախատեսվում է տրամադրել մինչև հուլիսի սկիզբը: Սպասվում է, որ դրանք կաշխատեն մինչև Ուկրաինայի՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու պահը։

Welt-ի փոխանցմամբ՝ Եվրամիությունից առայժմ միայն յոթ պետություն է համաձայնել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել՝ Գերմանիան, Դանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ֆինլանդիան, Նիդեռլանդներն ու Լատվիան, այդ թվում՝ ԵՄ-ից դուրս եկած Մեծ Բրիտանիան: Թերթի պնդմամբ՝ ևս ութ երկիր հրաժարվել է համաձայնագիր կնքել՝ Սլովակիան, Հունգարիան, Խորվաթիան, Բուլղարիան, Կիպրոսը, Իռլանդիան, Ավստրիան և Մալթան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am