Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ Նիկոլ Փաշինյանն առաջինը եղել է Էջմիածին քաղաքի «Երվանդ Օտյանի» անվան թիվ 7 հիմնական դպրոցում։

«Այս տարի երկրորդ անգամ եղա Էջմիածին քաղաքի «Երվանդ Օտյանի» անվան թիվ 7 հիմնական դպրոցի նորակառույց մարզադահլիճում, որտեղ իրականացվել են արձանագրված թերությունների վերացման աշխատանքներ»,-գրել է Փաշինյանը։

Վարչապետի հաջորդ կանգառն էր Արաքս համայնքի Արտիմետ բնակավայրը, որտեղ նա հետևել է «Ժորա Հակոբյանի» անվան միջնակարգ դպրոցի մարզադահլիճի աշխատանքների ավարտական ընթացքին:

«Նախորդ անգամ արձանագրված թերությունները շտկված էին»,-գրել է կառավարության ղեկավարը։

Փաշինյանը նաև չնախատեսված կանգառ է կատարել Գայ բնակավայրում և հանդիպել տեղի բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերը։

Վարչապետի աշխատանքային այցն Արմավիրի մարզ շարունակվում է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am