Քաղաքականություն

Բուայեն ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է ներկայացրել

2 րոպեի ընթերցում

Բուայեն ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի պառլամենտի պատգամավոր Վալերի Բուայեն հերթական անգամ ներկայացրել է օրենքի նախագիծ, որը նախատեսում է քրեական պատիժ սահմանել 20-րդ դարի ցեղասպանություններն ու մարդկության դեմ հացագործությունները ժխտողների նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Nouvelles d’Armenie-ն:

Վալերի Բուայեն արդար չի համարել այն, որ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է թե’ Հայոց ցեղասպանությունը, թե’ հրեաների Հոլոքոստը, մինչդեռ քրեորեն պատժելի է միայն Հոլոքոսի ժխտումը:

«Բոլոր ցեղասպանությունների և մարդկության դեմ իրականացված հանցագործությունների ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունելու հրատապության մասին է վկայում Իրաքի արևելյան քրիստոնյաների հարցը, որը հրատապ է այսօր, և որը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը որակում է իբրև մարդկության դեմ հանցագործություն: Անհրաժեշտ է և հրատապ օրինականացնել ժխտումը»,- ասել է Բուայեն` ընդգծելով, որ իր ներկայացված նոր առաջարկում ժխտման պատիժն իրենից ենթադրում է ոչ թե ազատ արտահայտման սահմանափակում, այլ ժխտումը համարվում է հանցագործություն մարդկության դեմ: Ըստ ֆրանսիացի պառլամենտականի` դա մի կողմից կօգնի դուրս գալ այն փակուղուց, որում նախկին օրինագիծը հայտնվել էր Սահմանադրական խորհրդի կայացրած որոշման հետևանքով, իսկ մյուս կողմից էլ իրավական առումով կկարողանա պաշտպանել ցեղասպանությունների արդար հիշողությունը:

«Օրենքի նոր նախագծի տեքստն ունիվերսալ է, քանի որ այն պաշտպանում է բոլոր ցեղասպանությունները, որոնք ճանաչվել են ֆրանսիական կառավարության կողմից և համապատասխանում է մարդու իրավունքներին: Օրինագիծը շուտով հասանելի կլինի Ազգային խորհրդի կայքում»,- ասել է Բուայեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում