Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Որեւէ երկիր առայժմ պատրաստակամություն չի հայտնել Հակոբ Ինջիղուլյանին ընդունելու

Որեւէ երկիր առայժմ պատրաստակամություն չի հայտնել Հակոբ Ինջիղուլյանին 
ընդունելու

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը պայքարում է, որ ադրբեջանական կողմում գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանը վերադառնա հայրենիք: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը` ընդգծելով, սակայն, որ Ադրբեջանի վարքագիծն այդ հարցում եւս ապակառուցողական է: Նրանք առաջին իսկ օրից սկսեցին ներկայացնել իբր Հակոբ Ինջիղուլյանն ինքնակամ է հանձնվել եւ ցանկանում է տեղափոխվել երրորդ երկիր: «Այդ կերպ նրանք նպատակաուղղված ցանկանում են ստվեր գցել հայկական բանակի ու Հայաստանի իշխանությունների հեղինակության վրա: Սակայն իրականությունն այլ է. զինծառայողը ադրբեջանական կողմում հայտնվել տեղանքում չկողմնորոշվելու պատճառով: Մենք պայքարում ենք Հակոբին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ, սակայն եթե Ադրբեջանի իշխանություններն այդ կամքը չեն դրսեւորում, կարծում ենք, որ ավելի լավ է Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվի երրորդ երկիր, քան մնա ադրբեջանցիների մոտ»,-ասաց Կապրիելյանը: Այդուհանդերձ, որեւէ երկիր առայժմ պատրաստակամություն չի հայտնել Հակոբ Ինջիղուլյանին ընդունելու:

Ոլորտը կարգավորվում է Ժնեւյան կոնվենցիաներով ու դրանց երկու լրացուցիչ արձանագրություններով, որոնք միջազգային մարդասիրական իրավունքի հիմքն են եւ դրանցով են կարգավորվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերը: Միջազգային մարդասիրական իրավունքն ընդունում է պետության բարի կամքի դրսեւորումը, եւ Ադրբեջանը պետք է վերադարձներ Հակոբ Ինջիղուլյանին կամ առանց ձգձգումների հանձներ երրորդ երկրի, ինչպես դա արեց Հայաստանը նախորդ տարի օգոստոսի 30-ին` երրորդ երկրի հանձնելով Ֆիրուզ Ֆարաջևին, ով իր երկրում անմարդկային ճնշումների ու խոշտանգումների ենթարկվելու պատճառով 2012թ․ հուլիսին փախուստի էր դիմել ու հատել Հայաստանի սահմանը: Ի դեպ, Ֆարաջեւը հանձնվել է հենց այն ժամանակ, երբ Ինջիղուլյանը գերության մեջ էր, սակայն ՀՀ իշխանությունները բարի կամքի դրսեւորմամբ նրան առանց նախապայմանների հանձնել են երրորդ երկրի:

2013 օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 03:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով Հակոբ Ինջիղուլյանը, հատելով արցախա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։ Մեկ օր անց նրան Բաքու են տարել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am