Քաղաքականություն

Կարեն Պետրոսյանի գերեվարման և սպանության ապացույցները ներկայացվում են միջազգային կառույցներին. Տիգրան Բալայան

1 րոպեի ընթերցում

Կարեն Պետրոսյանի գերեվարման և սպանության ապացույցները ներկայացվում են միջազգային կառույցներին. Տիգրան Բալայան

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն «Արմենպրես»-ի խնդրանքով կրկին անդրադարձավԿարեն Պետրոսյանի` ադրբեջանական գերության մեջ սպանվելու հանգամանքին ու ԱԳ նախարարության արձագանքի մասին մամուլի հրապարակումներին:

Հարց. Մամուլում հրապարակումներ են եղել, թե արտգործնախարարությունը լռություն է պահպանում և չի արձագանքում Կարեն Պետրոսյանի` ադրբեջանական գերության մեջ սպանվելու հանգամանքին:

Պատասխան. Ցավալի է, որ նույնիսկ նման ողբերգությունը կարելի է օգտագործել շահարկումների նպատակով։ Սպանության օրն իսկ ԱԳՆ արձագանքել և խստագույն կերպով դատապարտել է այդ հանցագործությունը:

ՀՀ քաղաքացու գերեվարման, նրա հրապարակային նվաստացման և սպանության մասին ապացույցները և համապատասխան գնահատականները պատշաճ կերպով ներկայացվում են միջազգային կազմակերպություններին և գործընկեր երկրներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում