Հասարակական

Ադրբեջանական կողմի գնդակոծության պատճառով անտուն մնացած այգեպարցիներն ստացել են բնակարաններ

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանական կողմի գնդակոծության պատճառով անտուն մնացած այգեպարցիներն ստացել են բնակարաններ

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինուժի կողմից այրող փամփուշտներով հայկական բնակավայրերը կրակի տակ պահելու հետևանքով տներից զրկված Տավուշի մարզի Այգեպար գյուղի երկու ընտանիքներն ստացել են բնակարաններ: Տավուշի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրին, որ խնդիրը լուծվել է մարզպետ Հովիկ Աբովյանի անմիջական նախաձեռնությամբ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ:

«Երկու բնակարանատերերն էլ ապահոված են բնակարանով: Բնակարանները երեք սենյականոց են՝ համապատասխան գույքով: Բնարակարանները գտնվում են հենց իրենց բնակավայրում: Նույնիսկ մի ընտանիք կունենա սեփական ավտոտնակ»,-նշեցին մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ընդգծելով, որ երկու այրած տների բնակիչներին օգնելու հարցը Տավուշի մարզպետարանի առաջնահերթ խնդիրներից մեկն էր:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարության փրկարար ծառայություն օգոստոսի 10-ին` ժամը 04.20-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Այգեպար գյուղի տներից մեկում: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրել էին նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Ճանապարհի վտանգավոր լինելու պատճառով, դեպքի վայրից մոտ 600 մ հեռավորության վրա, դադարեցրել է ընթացքը և իրականացրել հերթապահություն:Պարզվել է, որ այրվում են 130քմ. մակերեսով Ա. Վ.-ին և 120քմ. մակերեսովԱ. Գ.-ին պատկանող տները:Հրդեհն ինքնամարվել է. տներն ամբողջությամբ այրվել են:

Հրդեհը բռնկվել է ադրբեջանական զինուժի կողմից այրող փամփուշտներով հայկական բնակավայրերը կրակի տակ պահելու հետեւանքով: Իսկ հրշեջ մեքենան չի կարողացել մոտենալ, քանի որ ճանապարհը եւս անընդհատ կրակի տակ է եղել:ՀՀ զինված ուժերի շեշտակի պատասխանից հետո, որը եղել է միայն հակառակորդի դիրքերի ուղղությամբ, կրակը դադարեցվել է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում