Քաղաքականություն

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ

1 րոպեի ընթերցում

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ, կրակոցները բավականին շատ են: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Նրանք շարունակում են կրկել մեր դիրքերի և գյուղերի ուղղությամբ, մենք հիմնականում պատասխանել ենք նրանց կրակոցներին: Հայկական զինված ուժերը վերահսկում են իրավիճակը»,- նշեց Հովհաննիսյանը:ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը նաև տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի սահմանների հատվածում հայկական կողմը կորուստներ և վիրավորներ չունի:

Օգոստոսի 6-7-ն ընկած ժամանակահատվածում և այսօր առավոտյան հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 39 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 546 կրակոց: Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 8 դեպքում: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 232 կրակոց:Հայկական կողմից տուժածներ չկան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում