Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացմանը

Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացմանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով  իրանական IRNA լրատվական գործակալությունը, օգոստոսի 3-ին հայտարարել է Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիզիե Աֆքհամը: Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչը կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին շարունակել բանակցությունները՝ համաձայնության հասնելու համար: Աֆքհամն իր ցավակցությունն է հայտնել վերջին բախումների հետևանքով զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ և կողմերին զսպվածության կոչ արել:

Հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 3-ը ադրբեջանական բանակը հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում իրականացրել է հետախուզադիվերսիոն գործողության 5-ից ավելի փորձ, որոնցից յուրաքանչյուրում ստանալով արժանի հակահարված` բազմաթիվ կորուստներով հետ է շպրտվել իր ելման դիրքերը:

Օգոստոսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանագոտում և ղարաբայան հատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 859 անգամ, որից 830 անգամ` ղարաբաղյան հատվածում: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ընդհանուր առմամբ 11495 կրակոց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]