Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Ռուսաստանն օգոստոսի 1-ից Լեհաստանից բանջարեղենի եւ մրգերի ներկրման արգելք է սահմանում

Ռուսաստանն օգոստոսի 1-ից Լեհաստանից բանջարեղենի եւ մրգերի ներկրման արգելք է սահմանում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոսսելխոզնադզորն» օգոստոսի 1-ից սահմանում է Լեհաստանից ՌԴ-ի տարածք բանջարեղենի եւ մրգերի ներկրման սահմանափակումներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է գերատեսչության ղեկավարի օգնական Ալեքսեյ Ալեքսեենկոն:

«Մենք որոշում ենք կայացրել Լեհաստանից ՌԴ գործնականում ամբողջ բանջարեղենի եւ մրգերի ներկրման սահմանափակումներ մտցնելու մասին: Դրանք կապված են հավաստագրման բազմիցս կրկնվող խախտումների եւ կարանտինային օբյեկտների հայտնաբերման հետ»,- հայտարարել Է զրուցակիցը:   

Հուլիսի 29-ին Ալեքսեենկոն հայտնել Էր, որ այս շաբաթ կարող Է որոշում ընդունվել Լեհաստանից կաղամբի ներկրման արգելքի մասին՝ նույնպես կարանտինային վնասատուների պատճառով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am