Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայ դատը ԱՄՆ-ից պահանջում է կասեցնել 2015-ին Ադրբեջանին ռազմական օգնության հատկացումը

Հայ դատը ԱՄՆ-ից պահանջում է կասեցնել 2015-ին Ադրբեջանին ռազմական 
օգնության 
հատկացումը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակառակորդի դիպուկահարի կողմից հայ զինծառայող Կարեն Գալստյանի սպանության հետ կապված` Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն ակտիվացրել է Բաքվին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը կասեցնելու ջանքերը: «Ադրբեջանի կողմից մի քանի ժամ առաջ, ԼՂ սահմանին մեկ այլ հայ զինծառայող Կարեն  Գալստյանի սպանությունն ընդգծում է այն հրատապ անհրաժեշտությունը, որ մեր Կոնգրեսը պետք է կասեցնի ԱՄՆ ռազմական օգնությունը, քանի դեռ Բաքուն չի դադարեցրել հարձակումները, ամբողջովին չի հրաժարվել բռնությունից և ստանձնել տարածաշրջանային հակամարտության խաղաղ կարգավորումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշվում է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Ամերիկահայերին կոչ է արվել նույն պահանջով խնդիր-դիմումագրեր հղել ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի իրենց կոնգրեսականներին, ովքեր պատասխանատու են 2015 ֆինանսական տարվա նախագծի կազմման համար` հորդորելով չեղարկել Ադրբեջանին հատկացվելիք ամերիկյան ռազմական օգնությունը:

ԼՂՀ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հունվարի 28-ին հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Կարեն Գագիկի Գալստյանը: Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]