Մշակույթ

Ֆլորա Մարտիրոսյանի հուղարկավորության վայրի հարցով կառավարությունը սպասում է ընտանիքի որոշմանը

1 րոպեի ընթերցում

Ֆլորա Մարտիրոսյանի հուղարկավորության վայրի հարցով կառավարությունը սպասում է ընտանիքի որոշմանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի եւ թաղման արարողությունը կլինի Հայաստանում, թե ոչ` դեռեւս հստակ չէ: Այս մասին«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան` տեղեկացրին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Պետությունն այժմ սպասում է սիրված երգչուհու ընտանիքի անդամների որոշմանը, անհրաժեշտ փաստաթղթերի ձեւակերպմանը, որի ուղղությամբ աշխատանքներ են տարվում Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության հյուպատոսի կողմից: Ընտանիքի անդամների կողմից դրական պատասխան ստանալուց հետո ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի կառավարական հանձնաժողով` հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողությունները Հայաստանում կազմակերպելու համար:

ԱՄՆ-ում նոյեմբերի 20-ին մահացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանը: Մահվան պատճառը լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդություններն են:

Ֆլորա Մարտիրոսյանը Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիրն է, «Artists for Peace» բարեգործական կազմակերպության հիմնադիրը, «Never Again» մշակութային շարժման նախաձեռնողը: Նածնվել է 1957թ. փետրվարի 5-ին Գյումրիում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում