Հայաստանի ներկայացուցիչը կմասնակցի բռնցքամարտի օլիմպիադայի մրցավարների հադիպմանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահը Դերենիկ Գաբրիելյանը կմասնակցի հուլիսի 14-15-ը Վիեննայում կայանալիք Լոնդոնի օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցավարների համաժողովին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գաբրիելյանը, նշելով, որ այս միջոցառման ընթացքում որոշվելու եւ կարգավորվելու են բռնցքամարտի օլիմպիական մրցաշարի հետ կապված խնդիրները:
Միջոցառումից անմիջապես հետո բռնցքամարտի միջազգային կարգի մրցավար Գաբրիելյանը կմեկնի Լոնդոն, որտեղ ՀՀ օլիմպիական պատվիրակության ղեկավարը պետք Է վերջնականապես ծանոթանա օլիմպիադայում Հայաստանի մարզիկների համար նախատեսված բոլոր պայմաններին: Լոնդոնի օլիմպիադայում Հայաստանը ներկայացնելու է մեկ բռնցքամարտիկ՝ 75 կգ քաշային էջմիածինցի ԱնդրանիկՀակոբյանը:
Դերենիկ Գաբրիելյանը նաեւ ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահն է: