Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Խոսրով Հարությունյանը ստվերային տնտեսության կրճատումը ելակետային է համարում

Խոսրով Հարությունյանը ստվերային տնտեսության կրճատումը ելակետային է 
համարում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեշտ չէ խորը ճգնաժամից դուրս գալ եւ տնտեսությունը տանել զարգացման ճանապարհով: Հունիսի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը: «Որպես նախկին վարչապետ` հիացած չեմ Կառավարության գործունեությամբ, բայց պետք է ճիշտը խոսել. կառավարությունը բավական բարդ խնդիր է լուծել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Հարությունյանը: Հայաստանի արտաքին պարտքի առկայությունը բանախոսի կարծիքով մտահոգման բուն առիթը չէ. նույնիսկ աշխարհի ամենաազդեցիկ պետություններն են պարտք վերցնում: Նրա կանխատեսմամբ` 2013-2014 թ.թ. այս առումով խիստ լարված են լինելու: Խնդիրը պարտք վերցնելը չէ, այլ այն մարել կարողանալը: Ստեղծված դրությունից ելքը, Հարությունյանի համոզմամբ, ստվերային տնտեսության կրճատումն է, փոքր եւ միջին բիզնեսը պարզեցված հարկային դաշտ փոխադրելը: Մենաշնորհների ձեւավորման փուլը եւս ապրել են բոլոր երկրները:

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը քաղաքական փաստաթուղթ է: «Այդ փաստաթղթում ամրագրված են կառավարության մտադրությունները, նպատակները: Այլ հարց է` այդ նպատակին հասնելու ինչ մեխանիզմներ կան»,- նշեց բանախոսը: Նրա համոզմամբ` հայ հանրությունը մտահոգված է ոչ այնքան աշխատավարձերի, նպաստների չափով, որքան` այնպիսի դեֆորմացիաներով, ինչպիսիք են անարդարության դրսեւորումները, կոռուպցիան, իրավախախտումները: 

Մեր երկրում մենաշնորհային ապրանքային շուկաները 8-10-ն են: Մենաշնորհը, Հարությունյանի խոսքով, ձեւախեղում է մրցակցությունը, առաջարկի եւ պահանջարկի վրա խարսխված գնագոյացումը: Հայաստանի նման փոքր տնտեսություն ունեցող երկրներում այս խնդրի կարգավորումը փոքր-ինչ դժվար է: Երկրում Հարությունյանը տնտեսական եւ քաղաքական իշխանության սերտաճում է նկատում, որ նաեւ լրատվամիջոցների շնորհիվ է. «հայտնի գործարար, պատգամավոր» ասելով` հասարակ քաղաքացուն սովորեցնում ենք դրան:

Կառավարության 2012-2017 թթ. ծրագիրը հունիսի 21-ին ձայների մեծամասնությամբ հաստատվեց հինգերորդ գումարման Ազգային ժողովում: Ծրագրի հիմնական խնդիրը մրցունակ պետության գաղափարն է, որը ներառում է մրցունակ տնտեսություն, մրցունակ ծառայությունների  եւ մրցունակ մարդկային կապիտալի համակարգ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am