Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

ՀԱՊԿ-ն երկու օրում մի քանի անգամ հիասթափեցրել է Ադրբեջանին

16:07, 22 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի արած հայտարարությունը հիստերիայի հերթական ալիքն է առաջացրել ադրբեջանական լրատվական դաշտում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, փետրվարի 21-ին կայացած Երևան-Մոսկվա-Մինսկ-Կիև-Աստանա-Քիշնև տեսակամուրջի ընթացքում հարց էր հնչել` թե ինչ քայլերի կարող է գնալ ՀԱՊԿ-ը Լեռնային Ղարաբաղում ճգնաժամային իրավիճակի առաջացման պարագայում, ինչին ի պատասխան Բորդյուժան հայտարարել էր, որ «Հայաստանը կստանա ողջ անհրաժեշտ օգնությունը, քանի որ ՀԱՊԿ լիիրավ անդամ է»:

Հայտարարության առնչությամբ ադրբեջանական 1news.az կայքը դիմում էր ներկայացրել ՀԱՊԿ քարտուղարությունը` պարզաբանում ստանալու, թե որքանով է նման հայտարարությունը համապատասխանում իրականությանը: Պատասխանը ադրբեջանցիների համար ակնհայտորեն հիասթափեցնող էր: «ՀԱՊԿ կանոնադրության համաձայն` Հայաստանը ուղղակի ագրեսիայի ենթարկվելու պարագայում կամ հարձակման ենթարկվելու դեպքում կստանա ողջ անհրաժեշտ օգնությունը: ՀԱՊԿ-ն անմիջականորեն չի զբաղվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացով»,- ահա այսպես են ադրբեջանցիներին հիասթափեցրել ՀԱՊԿ քարտուղարությունում:

Դիտվել է 123 անգամ



Այս թեմայով

x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ