Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Հայաստանի բռնցքամարտիկները դուրս կգան ռինգ

11:23, 21 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի միջազգային մրցաշարին, որը մեկնարկել է  փետրվարի 21-ին` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, մասնակցում են նաեւ Հայաստանի 6 մարզիկներ:

Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

Ռինգ, քաշային կարգերով, դուրս  կգան  49 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը, 52 կգ Բարեգամ Հարությունյանը, 56 կգ Հովհաննես Բաչկովը, 60 կգ Վլադիմիր Սարուխանյանը, 81 կգ Արթուր Խաչատրյանը եւ գերծանր քաշային Սերգո Պողոսյանը:

  Մասնակցելով միջազգային մրցումների` Հայաստանի բռնցքամարտիկները ՀՀ բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ նախապատրաստվում են ապրիլին Թուրքիայում կայանալիք օլիմպիական վարկանշային մրցաշարին:

Ինչպես Աղամալյանը տեղեկացրել Էր «Արմենպրես»-ին, մարտին Հայաստանի  բռնցքամարտիկներն այլ կազմով  կմասնակցեն Ֆինլանդիայում կայանալիք միջազգային մրցաշարի:

Առ այսօր Հայաստանի միայն մեկ բռնցքամարտիկ՝ 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանն Է նվաճել 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգիր: 

Դիտվել է 77 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ