Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Մեր բոլոր մարզիկները վնասվածք ունեին. Հայաստանի մարմնամարզության ընտրանու գլխավոր մարզիչ Սերոբյան

Մեր բոլոր մարզիկները վնասվածք ունեին. Հայաստանի մարմնամարզության 
ընտրանու գլխավոր մարզիչ Սերոբյան

ՌԻՄԻՆԻ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության ընտրանու գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհ է Եվրոպայի առաջնությունում երիտասարդների և մեծահասակների հավաքականների գրանցած արդյունքներից:

«Ընդհանուր առմամբ`գոհ եմ: Կարող էր ավելի լավ լինել, բայց բնականաբար, որքան լավ արդյունքներ են լինում, ձգտում ենք առավելին: Մենք Դոհայի աշխարհի գավաթում մեր գերագույն խնդիրը կատարել էինք, և գուցե ինչ-որ տեղ թուլացած էինք եկել այստեղ: Նորմալ եմ գնահատում, ունենք մեդալների հավաքածու` առաջին, երկրորդ և երրորդ տեղ: Սակայն ամենակարևորն այն է, որ ունենք երկրորդ օլիմպիական ուղեգիրը: Ուզում եմ շեշտել, որ մեր բոլոր մարզիկները վնասվածք ունեին»,- «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ առանձնացրեց նա:

Սերոբյանի խոսքով` առավել շատ ուրախություն պարգևել են երիտասարդ մարմնամարզիկները` Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը:

Անդրադառնալով Արթուր Ավետիսյանի մրցելույթին, Սերոբյանը նկատեց, որ Ավետիսյանը բարդացրել է վարժությունն ու քիչ-քիչ առավել լավ է կատարում այն:

«Հետաքրքիր է, որ մենք երկրորդ տեղի համար այդքան էլ ուրախ չենք, բայց Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալը շատ նորմալ է: Գուցե, Աստծո կամքով Փարիզի Օլիմպիական խաղերում ինքը կանի այն, ինչին ունակ է»,- ասաց նա:

Հայաստանի մարմնամարզության մեծահասակների ընտրանու կազմում Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր դարձավ Արթուր Դավթյանը:

Երիտասարդների ընտրանու կազմում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Համլետ Մանուկյանը, իսկ Մամիկոն Խաչատրյանն էլ արժանացավ բրոնզե մեդալի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am