Կրթություն

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Այգեստան բնակավայրում դպրոց է կառուցվել

1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) պատվիրատվությամբ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում  Արարատի մարզի Այգեստան բնակավայրում կառուցվել է դպրոց։

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից «Արմենպրես»-ին տեղեկացնում են, որ դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար։ «Պետական ներդրումը կազմում է ավելի քան 2,4 միլիարդ դրամ։ Այն կառուցել է «Գրանդ Ալյանս» ընկերությունը»,-ավելացնում են ՀՏԶՀ-ից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում