1 րոպեի ընթերցում
Սեպտեմբերի 10-ից մեկնարկել է Երևանի «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է Երևանքի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։
«Նախատեսվում է փոխարինել դեֆորմացիոն կարերն ու վնասված սալերը, ինչպես նաև ամրացնել հենասյուները: Վերգետնյա մալուխներն անցկացվելու են ստորգետնյա եղանակով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Տրանսպորտային հանգույցի երթևեկելի հատվածը կբացվի նոյեմբերի 1-ին:
Կարդացեք հոդվածը` Русский