1 րոպեի ընթերցում
Սևանա լճի ափին ընթանում են «Վարչաֆեստ 2026» երիտասարդական ամառային երաժշտական փառատոնի նախապատրաստական աշխատանքները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է տարածել՝ ներկայացնելով միջոցառման նախապատրաստական աշխատանքները։
«Պատրաստվում ենք Վարչաֆեստին»,-տեսանյութին կից գրել է Նիկոլ Փաշինյանը։
«Վարչաֆեստ 2026»-ը երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոն է Սևանա լճի ափին. երկու օր կենդանի երաժշտություն, երկու բեմ և Հայաստանի լավագույն երիտասարդ խմբերը։
Փառատոնի նպատակն է բացահայտել և աջակցել երիտասարդ խմբերին, զարգացնել կենդանի երաժշտությունը և ստեղծել ամենամյա մշակութային ավանդույթ, որը կակտիվացնի Հայաստանի երաժշտական կյանքը։